Ցուկերբերգը պաշտպան է կանգնել Facebook-ի հավելվածներում տվյալների միջանցիկ ծածկագրմանը. Reuters
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդես է եկել ի պաշտպանություն իրեն պատկանող սոցիալական ցանցերում ու հավելվածներում տեղեկատվության լրացուցիչ ծածկագրումն ապահովելու ընկերության պլանների, չնայած այն երկյուղներին, որ դա բացասաբար կազդի օգտատերերի տվյալների պահպանության եւ Համացանցում հանցավորության դեմ պայքարի վրա:
Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել ընկերության նիստի ժամանակ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է Reuters գործակալությունը: Facebook-ի ղեկավարը նշել է, որ հարկ է միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել միջանցիկ ծածկագրման կիրառման հետ կապված ռիսկերը եւ ապահովել օգտատերերի, հատկապես անչափահասների անվտանգությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիմել են Facebook-ին՝ խնդրելով կասեցնել այն պլանների կատարումը, որոնք տեղեկատվության լրացուցիչ ծածկագրում են ենթադրում նրան պատկանող սոցիալական ցանցերում ու հավելվածներում: Բաց նամակը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում: Տեքստում ընդգծվում է, թե «չի կարելի թույլ տալ, որ ընկերություններն օգտվեն անպատժելիությունից», երբ գործը վերաբարում է երեխաների կյանքին ու անվտանգությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: