
Փաշինյանը վստահ է՝ Հայաստանը կշարունակի հաջողություններ գրանցել ԵԱՏՄ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանը կշարունակի հաջողություններ գրանցել Եվրասիական տնտեսական միությունում։ Այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 1-ին, Երևանում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում։
«Ուրախ եմ, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստն անցկացվում էր Երևանում։ Սա շատ հիշարժան փաստ է Հայաստանի համար։ Ես գոհ եմ, որ Միությունում մեր նախագահությունն այսպիսին ստացվեց, սակայն սա վերջը չէ։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք էլի հաջողություններ գրանցել ԵԱՏՄ-ում»,- ասաց Փաշինյանը։
Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը։ 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանի Հանրապետությունը։