Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է ազատամարտիկ Կարեն Սուքիասյանը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն չի բացառել ՌԴ-ի հետ գազի տարանցման վերաբերյալ հարցերի լուծման հնարավորությունը՝ նորմանդական ձեւաչափի շրջանակներում Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրի հետ միասին։
Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության Անկախոության օրվա նախաշեմին կալանքից ազատելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ նա կարող էր փորձել վաղվա օրվա խորհրդին վերադարձնել ազգային համերաշխության և միասնականության այդքան բաղձալի, բայց օրեցեօր մաշվող ոգին:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդի կարգավիճակում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդության որոշումը։
Աֆղանստանի Զաբուլի նահանգում սեպտեմբերի 19-ին իրականացված պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի:
Լևոն Քոչարյանը վստահ է, որ դատավորը, դատախազությունը վստահ են, որ այս հարցում քննությունից խուսափելու կամ թաքնվելու խնդիր չկա, քանի որ Ռ. Քոչարյանը մի քանի ամիս լինելով ազատության մեջ՝ գործից ո՛չ խուսափել է, ո՛չ խոչընդոտել։
«Փորձում են ներկայացնել այնպիսի մի հետևություն, որը, իմ կարծիքով, պատճառաբանվածության ստանդարտներին չի բավարարում։ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության կողմ հանդիսացել եմ ես»։
«Գործընթացը, որը նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, իրականացվել է Սահմանադրությամբ ամրագրված Ազգային ժողովի լիազորությունների շրջանակներում և այն ընթացակարգով, որը նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով խմբակցության կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գագիկ Խաչատրյանի ու նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ բերված վերաքննիչ բողոքի հարցով երեկ կայացել է առաջին դատական նիստը»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։
Անկախությունը բոլոր ազգերի և ժողովուրդների ամենաբաղձալի երազանքն է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար:
«Մենք, 1.5 տարի է՝ ապրում ենք մերժված ռեժիմի՝ ապօրինի, խախտումներով ընդունված Սահմանադրության պայմաններում, ու սա առաջնային հարց դարձնելու փոխարեն՝ նույնիսկ 10-րդականը չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 163-րդ կմ-ին «Մերսեդես-Բենս C-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկիլի գոտուց և հայտնվել դաշտում. 21-ամյա վարորդ Ղևոնդ Իգիթյանը տեղում մահացել է:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
«Գիտե՞ք ինչու է մեզ ասում՝ բաց թողեք այդ ահաբեկիչներին, որպեսզի ոտնահարի մեր արժանապատվությունը։ Գիտե՞ք՝ ինչ է լինելու, պայթելու է հասարակությունը։ Չի լինելու այդպիսի բան, որեւէ մեկը թույլ չի տալու այդպիսի բան, կուլ չի գնալու այդ ամենին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։
Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում:
Մինսկը որոշում է ընդունել Եվրամիության հետ այցագրային ռեժիմի եւ բռնադարձման պարզեցման համաձայնագիր ստորագրելու մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին:
Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը սեպտեմբերի 19-ին շուրջ 500 միլիոն ամերիկյան դոլար գումարի ութ տոննա կոկաին են առգրավել, ինչի մասին հայտնել է Noticias Caracol հեռուստաալիքը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
«Երկու դրվագ կա, որոնց «Իմ քայլը» պետք է պատասխանի. մեկը գաղտնալսումների բուն էությունն է, երկրորդը՝ դատարանների դռները փակել-բացելու կոչը: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա այն շարունակվել է նույն հունով, իշխանությունները հետ գնալու տեղ չունեն, նրանք պետք է ապացուցեն բոլորին, որ այս ճանապարհը ճիշտ է, և այն գլխից մեղավոր է նշանակված բավականին ծանր մեղադրանքով՝ սահմանադրական կարգը տապալելը»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ԱՀԿ և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունների հանդիպումը:
Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։
«Վալերի Օսիպյանը շատ մեղմ բնավորության տեր է: Ըստ երևույթին, հիմա մեղմ ոստիկանապետի ժամանակն անցել է: Եվ երկրորդ, քանի որ նա հանդես չի եկել կոշտ հայտարարություններով, ինչպես որ արել է Վանեցյանը, որոշել են այլ պաշտոնի նշանակել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ ոստիկանապետի պաշտոնից Վ.Օսիպյանի հրաժարականի մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: