ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է Անկախության 28-ամյակը: Նա Ինստագրամի իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Շնորհավոր տոնդ, Հայաստան»։
Հիմք էր դրվում նոր պետության, Հայկական պետության, իրականություն էր դառնում մեծ պատմական երազանք, հայրերի ու պապերի պայքարի, արյան, մաքառման, հերոսական հաղթանակների ու ծանր պարտությունների բազմադարյա շրջափուլի հաղթական ավարտ…
«Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կոլեգիայի նիստի որոշմամբ, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար, Վիտալի Միքայելի Բալասանյանը պարգևատրվել է «Ֆիդայապետ Անդրանիկ» մեդալով: Այս մասին տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի գրասենյակը:
Հայաստանի Անկախության օրվան նվիրված հիմնական միջոցառումներն առաջին անգամ անցկացվում են Գյումրիում։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար սա մի փոքր անհասկանալի է:
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:
Նա նկատեց՝ ինքը տարվա մեջ երկու անգամ է հարցազրույց տալիս, մեկը՝ օգոստոսին 23-ին, երբ կարդացել է հռչակագիրը և սեպտեմբերի 21-ին, երբ կարդացել է Գերագույն խորհրդի որոշումը:
Ծանրամարտի Հայաստանի ընտրանու անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյան շնորհավորել է Հայաստանի անկախության 28-րդ տոնի առթիվ:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս այս փառապանծ օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղություն և բարօրորություն, վաղվա օրվա հանդեպ անսասան հավատ ու հույս, նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ մեր պետությանը:
Հայ ժողովուրդը հաղթեց իր ազգային ազատագրական պայքարը, ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին, և այսօր Հայաստանը միջազգային հանրության կարևոր անդամ է՝ վարելով տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված հավասարակշռված քաղաքականություն: Այս մասին ասված է Անկախության օրվա առթիով ՀՀ ԱԳՆ ուղերձում:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չբացահայտեց իր դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի առաջարկի հետ՝ փոխանակել Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտին ՀՀ երկու քաղաքացու հետ:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով անկախության տոնը նոր առիթ է բոլորիս լծվելու հայրենիքի հզորացման և զարգացման գործին:
Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի քաջ գիտակցում է անկախության ձեռքբերման թանկ գինն ու այն սրբության պես պահպանելու գործում իրեն վերապահված նվիրական առաքելությունը:
Դիտարկմանը, որ Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան՝ Ա. Միրզոյանը շեշտեց, որ մամուլում գրվող տեղեկությունները միշտ չէ, որ սուտ են:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն, և ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ պետք է իր դիրքորոշումն առնվազն հայտնի ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Գյումրիի Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը:
Միացյալ Թագավորություն ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
«Եռաբլուր» են ացելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաև փոխվարչապետեր, նախարարներ ու պատգամավորներ:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան ՀՀ անկախության օրվա առթիվ՝ այսօր կուսակիցների հետ այցելեց Լոռու մարզ և Վանաձորի զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմին։
Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով:
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
ՀՀ ՊՆ զորամասի սպային Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի քննությունը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ:
Թաիլանդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները:
«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաև տեղական և ինքնակառավարման մարմինները:
Վատն այն է, որ խոսքի մաշվածությունը չի զգացվում: Դրա մաշված լինելը հասկանում ես միայն այն պահին, երբ գիտակցում ես, որբ բառն այնքան շատ է օգտագործվում առօրյայում, որ ո՛չ ինքդ, ո՛չ էլ ուրիշները դրա իրական իմաստին այլևս ուշադրություն չեն դարձնում, չեն անդրադառնում: