Նորաշենի ղեկավարին ոստիկանությունում իրավիճակի լուծման տարբերա՞կ են առաջարկել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հրավիրել էին ոստիկանություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ն. Գրիգորյանին ոստիկանությունից հետո հրավիրել են մարզի դատախազություն։

Լրագրողների հետ զրույցում Նորայր Գրիգորյանն ասաց, որ ոստիկանությունում իրեն հարցրել են, թե ինչպես է տեսնում հարցի լուծումը։ «Առաջարկել են մի քանի տարբերակ, օրինակ՝ որ հաշտվենք ներկայիս ԺՊ-ի հետ և հաջորդ տարի գնանք ընտրությունների»,- նշեց նա՝ հավելելով, որ իր համար ընդունելի տարբերակն այն կլինի, որ ինքը շարունակի կատարել համայնքապետի պարտականությունները, իսկ հաջորդ տարի լինի ընտրություններ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30