Ռոբերտ Քոչարյանն Իզմիրլյան բժշկական կենտրոնում է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն։
Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
«Առավոտյան տեղափոխել են Իզմիրլյան կենտրոն»,- ասացին ՔԿԾ լրատվականից։
Այլ տեղեկություն չհաղորդվեց։
Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ փորձեցինք իմանալ նրա փաստաբանական թիմից։
Երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դեռ տեղյակ չէ, նորություն չունի, իսկ Հայկ Ալումյանն էլ տեղեկացրեց, որ Հանրապետությունում չի ու առհասարակ որևէ տեղեկություն չունի։
Հասմիկ Սիմոնյան