
Գիտնականները կանաչ թեյի անսպասելի հատկություն են հայտնաբերել

Էպիգալոկատեխին (EGCG) բնական հակաօքսիդիչը, որը պարունակում է կանաչ թեյը, կարող է օգնել այն վարակների դեմ պայքարում, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ: Ինչպես հայտնել է Medical Xpress-ը, այս եզրակացությանն են հանգել Սուրեյի համալսարանի գիտնականները, նրանց հոդվածը հրապարակված է Journal of Medical Microbiology հանդեսում։
Հետազոտողները պարզել են, որ EGCG-ն ուժեղացնում է ազտրեոնամ հակաբիոտիկի ազդեցությունը, որն օգտագործում են Pseudomonas aeruginosa մանրէի հարուցած վարակների բուժման համար: Ազտրեոնամի եւ EGCG-ի համակցությունը եղել է ավելի արդյունավետ, քան այդ նյութերից յուրաքանչյուրն առանձին-առանձին:
Գիտնականները կարծում են, որ հակաօքսիդիչն ուժեղացնում է բջջի կողմից հակաբիոտիկի մանրէի կլանումը: Pseudomonas aeruginosa-ն ախտահարում է առավելապես թուլացած իմունիտետով մարդկանց, առաջացնում է արյունահոսքի եւ շնչուղիների վարակներ, ինչպես նաեւ կրկնվող այնպիսի վարակների պատճառ է, որոնք կայուն են դեղորայքային պատրաստուկների մեծ մասի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: