
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում Սիդորովը նշեց, որ հակամարտության կարգավորված չլինելը, սակայն, ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության սպառնալիք է ստեղծում:
«Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Կարգավորման քաղաքական գործընթացներն ակտիվացել են՝ շնորհիվ հակամարտող կողմերի և միջազգային միջնորդների ջանքերի»,-ասաց Սիդորովը:
Նրա կարծիքով, սակայն, լիակատար հրադադարի համար դեռ շատ անելիք կա: