
Դդումով աղանդեր՝ ընդամենը 6 րոպեում. աշնանը կոնֆետներ այլևս չեք գնի

Բաղադրիչներ
1. Դդում – 300 գ
2. Շաքարավազ – 1 ճ/գ
3. Կիտրոն – 0.5 հատ
4. Դարչին
Պատրաստման եղանակը
1. Դդումը փոքր խորանարդների կտրատել:
2. Ավելացնել մի փոքր շաքարավազ և խառնել:
3. Այնուհետև տարան ծածկել ափսեով և երեք րոպե դնել միկրոալիքային վառարանում (հզորությունը՝ 800 Վտ):
4. Երեք րոպե անց հանել ափսեն, ավելացնել կիտրոնի կեղև, կիտրոնի հյութ և դարչին:
5. Ծածկել ափսեով և ևս երկու րոպե դնել միկրոալիքային վառարանում:
6. Մատուցել մեղրի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը