Ն.Փաշինյանը շնորհավորեց նրանց և նշեց, որ ֆորմալ առումով սպասում են ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրմանն ու հրապարակմանը:
«Օրնիբուն հրապարակայնությունից ու ժողովրդի իշխանությունից խոսող իշխանությունը պարտավոր է ժողովրդին (թեկուզ լայվ մտնելով, արդեն դրան էլ ենք համաձայն) ներկայացնել, թե ինչ է կատարվում երկրում»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փմպեոն պարզաբանել է, թե ինչու Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միջոցները, այդ թվում՝ ամերիկյան Patriot-ները, չեն կարողացել կանգնեցնել դրոնների գրոհը Saudi Aramco պետական ընկերության նավթային օբյեկտների վրա:
ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018թ.-ից մինչև 07.08.2019թ.-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով երկխոսության եւ բանակցությունների գործընթաց սկսել երկու երկրների միջեւ:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ վարչապետը պաշտոնից կազատի մի շարք նախարարների, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է:
Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները այս պահին հավաքվել են Կառավարության առջև։
Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ որոշում է ընդունվել Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգության ապահովման՝ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային երկրի միանալու մասին:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը:
Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս ավելի քան 60 հոգի վերքեր են ստացել:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը հանդիպման ընթացքում անհրաժեշտ են համարել, որ համաշխարհային հանրակցությունը միավորվի տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու համար:
«Հայաստանը՝ որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, երբեք ՌԴ-ի կողմից չի ենթարկվել որևէ կասկածի, իսկ ներկայումս՝ Փաշինյանի օրոք, ՌԴ-ում շատերն են մտահոգված հետևում իրադարձություններին՝ կադրային քաղաքականությանը, քաղաքական հետապնդումներին, Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս Ռուսաստանի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ»:
Ամուլսա՞րն է առջեւում, հոգ չէ՝ կա Տիգրան Ավինյան, որին կարելի է «զոհաբերել» ՝ գոնե հրապարակային դաշտում, կա՞ ՍԴ խնդիր, հոգ չէ՝ կա Արարատ Միրզոյան, որին կարելի է «զոհաբերել» հակասահմանադրական տեքստ արտասանելու պարտականություն վրան դնելով։
Ոստիկանները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ նշված հանցագործությունը կատարել են ԻԻՀ երկու քաղաքացի մեկը `52, մյուսը 39 տարեկան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի չորս անդամները, որոնք Հայաստանում էին այն օրը, երբ ԱԺ մեծամասնությունն սկսեց ՍԴ-ի դեմ դեմարշի նոր փուլը՝ հայտարարելով, որ սկսում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, Հայաստան են ժամանել ոչ թե ՍԴ-ի` Վենետիկի հանձնաժողովի դիմումի հետքերով, այլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից իրենց ուղարկված դատական բարեփոխումների փաթեթի:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ-ն Գլխավոր դատախազության դատախազ Լեւոն Կարապետյանին գրավի դիմաց ազատ է արձակել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել կաշառք վերցնելու վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին տասնօրյակում Արցախում բավականին նկատելի կերպով ակտիվացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի ներկայացուցիչները ընտրություններին ընդառաջ հրապարակային հայտարարություններ են հնչեցնում։
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել:
«Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով:
Մեր տեղեկություններով` իշխանությունը ծրագրել է այդ ամենը ներկայացնելուց հետո փակ գաղտնի քվերակություն կազմակերպել` Հրայր Թովմասյանին հեռացնելու հարցով: Իշխանությունները երկու կարգապահական գործ են գտել:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարի, նախորդ տարվա համեմատ, գերթե կրկնակի ավելացել է: ՃՈ պատասխանատուները ավտովթարների հիմնական պատճառը ավտոպարկի ավելացումն են համարում:Եւ այս ֆոնին ՃՈ պետ Եգոր Կարապետյանը գոհ է խորհրդարանում առաջին ընթերցում անցած, իրենց ոլորտին առնչվող նախագծից, որը շատերի կողմից «գործ տալու» օրինագիծ որակվեց:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե այնուամենայնիվ կժամանի Հայաստան, բայց ընդամենը մի քանի ժամով։ Նա Երևանում չի մնալու, մասնակցելու է միայն ԵԱՏՄ ձևաչափով միջոցառումներին ու մեկնելու է։