ԱԱԾ-ն Լևոն Կարապետյանին ազատ է արձակել․ գործը քննելու է Հրաչյա Հարությունյանի՝ «Կրակեմ Հրաչի» որդին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ-ն Գլխավոր դատախազության դատախազ Լեւոն Կարապետյանին գրավի դիմաց ազատ է արձակել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել կաշառք վերցնելու վերաբերյալ: Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, 10 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադեւոսյանից 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին եւ 20-ին մաս-մաս ստացել է խոշոր չափերով` 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք:

Դատախազը այս գործի շրջանակներում կալանավորվել էր: Օրերս գրել էինք, որ այս հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել էր դատարան:

Գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս