Նոր «Տերմինատորի» ռեժիսորը չի պատրաստվում փոխել Շվարցենեգերի տարիքը
«Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի ռեժիսոր Թիմ Միլլերը պատմել է, որ թվային տեխնոլոգիաներ չի օգտագործելու Առնոլդ Շվարցենեգերին երիտասարդացնելու համար: Այդ մասին հայտնել է Screen Rant-ը:
«Ես չէի ցանկանում թվային Առնոլդ ստանալ, դա արդեն ստույգ է,-հայտարարել է Միլլերը… Մենք մեզ շատ լավ հաշիվ ենք տալիս, թե ինչ է նշանակում հերոս լինել որոշակի տարիքում»,-նշել է նա: Ռեժիսորը հավելել է, որ 73 տարեկանում Շվարցենեգերն «արքայական» տեսք ունի, ինչը նրան տարբերում է կուլտուրիստի սովորական կերպարից: Դերասանը ֆիլմում կխաղա T-800 ռոբոտի դերը, սակայն նրա հերոսի վերաբերյալ այլ մանրամասներ դեռեւս չկան:
Կինոնկարն ուշագրավ է նաեւ նրանով, որ դրան մասնակցում է Լինդա Համիլթոնը, որը կվերադառնա Սառա Քոնների իր կուլտային դերին:
Բացի այդ, «Մութ ճակատագրեր»-ում հանդիսականները կտեսնեն Էդվարդ Ֆեռլոնգին, որը «Դատաստանի օրը» կինոնկարում մարմնավորել է Ջոն Քոններին: Նախագծին նրա մասնակցության աստիճանն առայժմ հայտնի չէ: «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի սյուժեն կսկսվի այն պահից, որտեղ ավարտվում է «Տերմինատոր 2. դատաստանի օրը»:
Նոր ֆիլմը սյուժեով կապված չի լինելու ֆրանշիզայի՝ «Դատաստանի օր»-ից հետո թողարկված մասերի եւ «Տերմինատոր. ճակատամարտ ապագայի համար» սերիալի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: