12 եղանակ, որոնցով Տիեզերքը ձեզ հղում է կարևոր հաղորդագրություններ
1. Ձեր կյանքում կրկնվում են որոշակի իրադարձություններ
Նկատե՞լ եք դուք արդյոք, որ ձեր կյանքում ամեն օր ինչ-որ բան կրկնվում է։ Հնարավոր է, դուք ինչ-որ խմիչք եք թափում, մատով խփում եք ոտքին կամ չեք կարողանում գտնել բջջային հեռախոսը։
Այս բոլոր իրադարձությունները կարող են ավելի խորը նշանակություն ունենալ, որն առաջին հայացքից ակնհայտ չէ։
2. Երազներ
Ձեր ենթագիտակցությունը գիտակցության հենց այն մասն է, որն ամենից ամուր կերպով է կապված անեզր Տիեզերքի հետ ու առավել բաց է նրա ուղերձների համար։ Այդ հաղորդագրություններն ամենից հաճախ փոխանցվում են երազների աշխարհի միջոցով։ Հենց քնի ժամանակ ենք մենք կապի մեջ մտնում ենթագիտակցության հետ։ Այն բավականին երկար է ձգվում այն բանի համար, որ մենք ստանանք անհրաժեշտ հաղորդագրությունը։
3. Կենդանիներ և թռչուններ
Եթե դուք անընդհատ որոշակի կենդանի կամ թռչուն եք նկատում, ինչպես նաև կոնկրետ կրկնվող վարքագիծ, դա կարող է գնահատվել՝ որպես լուրջ նշան։ Մասնավորապես, չիրականացած երազանքի կամ իրադարձության նշան, որը տեղի կունենա ապագայում։
Օրինակ, դուք անընդհատ ձեր գլխավերևում պտտվող թռչունների երա՞մ եք տեսնում։ Դա կարող է այն բանի նշան լինել, որ արժե ժամանակ հատկացնել ճամփորդությանը՝ լքելով բնակության մշտական վայրը որոշակի ժամանակով։
4. Կրկնվող թվեր
Ինքնին թվերը մարդկության հայտնագործությունն են։ Միևնույն ժամանակ՝ դրանք կարող են Տիեզերքի լեզուն հանդիսանալ, որով նա փորձում է շփվել ձեզ հետ։
Արժե ուշադրություն դարձնել թվերի համադրությանը, որոնք բավականին հաճախ են հանդիպում։ Հենց այդ կերպ Տիեղերքը կարող է ձեզ հաղորդագրություններ ուղարկել։ 11։11-ի կարգի կրկնվող թվերի համադրություններում կամ 1,2,3… հաջորդականության մեջ կարող է գաղտնի իմաստ պարունակվել։ Այն ամենը, ինչ դուք պետք է անեք, դրանք մեկնաբանել, ապակոդավորելն է։
5. Մարդկանց հետ փոխադարձ կապը
Հենց որ դուք սկսում եք մտածել ինչ-որ մեկի մասին, այդ մարդը կամ գրում, կամ զանգում է ձեզ, կամ էլ փողոցում հանկարծ հանդիպում եք նրան։ Անկասկած, նման բան ձեզ հետ բազմիցս պատահել է։
Ամենից հաճախ դա այն բանի նշանն է, որ դուք գնում եք ճիշտ ճանապարհով։ Այդպիսով Տիեզերքը հաստատում է, որ ձեր մտքերն ամբողջովին համընկնում են ապագայում ձեզ համար նախապես գծված կյանքի հետ։
Դա նշան է, որով ձեզ Տիեզերքը տառացիորեն «այո» է գոչում։ Այն հաստատում է, որ դուք ամեն ինչ ճիշտ եք անում։
6. Դուք պարբերաբար գտնում, կորցնում կամ կոտրում եք իրեր
Մեր կյանքը և մենք ինքներս արտացոլվում ենք այն իրերի մեջ, որոնք մեզ շրջապատում են։ Հետևաբար՝ ձեզ չպետք է զարմացնի այն, որ այդ իրերի միջոցով Տիեզերքը կարող է ձեզ հաղորդագրություններ ուղարկել։ Այն փաստը, որ դուք կորցնում, կոտրում կամ գտնում եք ինչ-որ իրեր, կարող է տարբեր նշանակություններ ունենալ։
Եթե դուք ինչ-որ բան եք գտնում, այդ իրադարձությունը հավանաբար կոչված է զգաստացնել ձեր հիշողությունը։ Եթե դուք ինչ-որ բան եք կորցրել, հավանական է՝ դա խոսում է այն մասին, որ ժամանակն է բաց թողնել անցյալը։
7. Դուք հաճախ եք լսում միևնույն բառերը կամ արտահայտությունները
Այստեղ ամեն բան մոտավորապես այնպես է, ինչպես և այն իրադարձությունների դեպքում, որոնք կրկնվում են կարճ ժամանակահատվածում։ Եթե դուք անընդհատ որոշակի բառ կամ արտահայտություն լսում եք կրկին ու կրկին, ապա դա հավանաբար ինչ-որ բան նշանակում է։ Դա կարող է կոնկրետ ուղերձ լինել ձեզ համար։ Ուշադրություն դարձրեք դրան։
8. Ցավ կամ հիվանդություն
Ցավը ոչ միշտ է վնասվածքի հետևանք հանդիսանում։ Հիվանդությունը ոչ միշտ է ունենում ակնհայտ ֆիզիկական պատճառ։ Երբեմն դրանք կարող են ձեր կյանքում ինչ-որ բան խորհրդանշել։ Ցավի կամ հիվանդության աղբյուրը կարող է թաքնված իմաստ պարունակել, իմաստ, որին արժե, որ դուք ուշադրություն դարձնեք։
9. Երաժշտություն կամ երգի բառեր
Մեր գիտակցությունը հաճախ ըմբռնելու համար բարդ ասոցիացիաներ է ստեղծում երաժշտության և մեր էմոցիաների միջև։
Երաժշտության կամ երգի բառերի միջոցով Տիեզերքը կարող է ձեզ հասցնել կարևոր ինֆորմացիա։
10. Անբացատրելի պատճառներով ի հայտ եկած էմոցիաներ
Մեր զգացմունքները կարող են կարևոր ուղերձներ պարունակել։ Այն դեպքում, երբ հարցը վերաբերում է Տիեզերքից եկող ցուցումներին, հենց անբացատրելի պատճառներով ի հայտ եկած էմոցիաները մեծ նշանակություն ունեն։
Ենթադրենք՝ դուք գտնվում եք անվտանգ տեղում։ Հանկարծ ձեզ պատում է վախի ալիքը, կամ տագնապ եք զգում։ Դա խոսում է այն մասին, որ ձեզ պետք է ավելի զգույշ լինել։
11. Բույրեր
Մեր գիտակցությունը կարող է որոշակի մարդկանց կամ իրադարձություններ ասոցիացնել որոշակի բույրերի հետ։ Դուք կարող եք նույնիսկ չկասկածել այդ ասոցիացիաների գոյության մասին մինչ այն ժամանակը, քանի դեռ հանկարծ չեք զգացել այն բույրը, որը կբորբոքի երևակայությունը ու կստեղծի վառ պատկեր։
Նման բան ձեզ հետ բավականին հաճա՞խ է պատահում։ Միգուցե այդպես Տիեզերքը փորձում է ձեզ հիշեցնել ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին, ով ուղիղ կապ ունի այն իրավիճակի հետ, ինչի հետ դուք բախվել եք ներկայումս։
12. Վեցերորդ զգայարան
Ենթագիտակցությունն առավել նուրբ մակարդակում կապ է պահպանում Տիեզերքի թրթիռների հետ ավելի սերտորեն, քան մեր մտքի գիտակցական հատվածը։ Հետևաբար՝ օրինաչափ է այն փաստը, որ 6-րդ զգայարանը ևս մեկ կարևոր պատվիրակի դեր է կատարում։
Որոշակի զգացողությունները, որոնք դուք տվյալ պահին չեք կարող բացատրել տրամաբանորեն, հանդիսանում են ենթագիտակցության ակտիվ աշխատանքի արդյունքը։ Այն ձեզ է ուղարկում հաղորդագրություններ, որոնք չարժե թողնել առանց ուշադրության։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը