«Տրանսգազ» ընկերությունը գույք է վաճառում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն գույք է վաճառում: Գործարքին հավանություն նախատեսվում է տալ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում:

Գույքային համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Աճուրդի արդյունքներով այն ձեռք է բերել «Արմենիա Տոբակո Քոմփանի» ընկերությունը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների, Էկոնոմիկայի նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունն առարկություններ չեն ներկայացրել: Ըստ որոշման նախագծի՝ գործարքին համաձայնություն տալը չի խախտում էներգետիկ համակարգի հուսալիությունը, անվտանգությունը և ներքին շուկայի սպառողների շահերը, չի սպառնում ազգային անվտանգությանը և պետական շահերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30