Բաժիններ՝

Այս ամառվա ամենաթանկ տրանսֆերները. ռեկորդակիր պաշտպաններ և նոր հարձակվողներ՝ իսպանական գրանդների համար

Եվրոպայում տրանսֆերային պատուհանը փակվել է, և այժմ կարող ենք ամփոփել այն: Ամեն տարի ակումբները փորձում են հնարավորինս շուտ ստորագրել լավագույն խաղացողներին: Տեղափոխությունների համար տիեզերական գումարները լավ են, բայց սիրելի սկսնակներին հարմարվելու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր:

Այս ամառվա հինգ ամենաթանկ տրանսֆերները ձևավորվել են օգոստոսի 5-ին և այլևս չեն փոխվել, չնայած այն հանգամանքին, որ գրեթե մեկ ամիս կար մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:

1. Ժոաու Ֆելիքս-126 մլն եվրո

Եթե մեկ տարի առաջ ձեզ ասեին, որ այս տղան դառնալու է 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ ֆուտբոլիստը, դուք, վստահաբար, կզարմանայիք: Ավելին, դուք դժվարությամբ կհիշեիք, թե ով է Ֆելիքսը:

Կարդացեք նաև

Գրիզմանի վաճառքից ստացված գումարին ավելացնելով 6 միլիոն, «Ատլետիկոն» ձեռք բերեց այս դեռահասին: Չնայած մեծահասակների ֆուտբոլում միայն մեկ մրցաշրջանին, այդ տղան կարծես արժանի փոխարինող է Գրիզմանին: Նա օգնեց «Ռեալի» հետ ընկերական խաղում, վճռական տուգանային վաստակեց «Խետաֆեի» դեմ խաղում և կարևոր գոլ խփեց «Էյբարի» հետ բարդ խաղում:

2. Անտուան Գրիզման-120 մլն եվրո

Իսկ այստեղ ամեն ինչ ստացվեց ճիշտ հակառակը: «Բարսելոնան» գնել է ֆրանսիացու պայմանագիրը սահմանված 120 միլիոնով, բայց «Ատլետիկոն» մեղադրում է Գրիզմանին և «Բարսելային» խաբեության մեջ:

Սակայն կատալոնական ակումբի համար սա թոփ տրանսֆեր է: Անտուանն առանձնահատկությունների յուրահատուկ շարք ունի և դիվերսիֆիկացնում է թիմի խաղը: Բայց Գրիզմանը ինքը չի ստանա տակտիկական ազատություն, ինչը նրան կբացահայտի 100%-ով:

3. Էդեն Ազար- 100 մն եվրո

Այս տղան վերջապես տեղափոխվեց «Ռեալ»: Ոչ մի սկանդալ և բոյկոտ չեղավ: Բելգիացին օգնեց «Չելսիին» նվաճել Եվրոպա  լիգան և 100 միլիոնով գնաց Մադրիդ:

Ճիշտ է, վնասվածքի պատճառով Էդենը մրցաշրջանի սկզբում ոչ մի հանդիպում չի անցկացրել: Այնուամենայնիվ, նա «Ռեալի» նոր գլխավոր խաղացողն է: Նրա հետ Զիդանը կկարողանա հաղթահարել ընթացիկ ճգնաժամը:

4. Հարի Մագուայեր- 87 մլն եվրո

Կենտրոնական պաշտպանի համար ռեկորդը երկար չպահպանվեց: Տրանսֆերային պատուհանի մեկնարկից առաջ Սուլշերը առաձնացրեց բրազիլացիների, ովքեր ցանկանում են խաղալ ակումբի կազմում: Յունայթեդը գնեց ուելսցի Ջեյմսին, բրիտանացի Ուան-Բիսակուին և Մագուայերին:

Հարրիի հետ իրավիճակը տարօրինակ է. ակումբը ձեռք բերեց խաղացողին ճիշտ դիրքում, բայց ոչ ամենահարմար պաշտպանին և շատ ուշ: «Չելսիի» դեմ խաղում Մագուայեր-Լինդելեֆ զույգը լավ տեսք ուներ, բայց հետո նրանք հերթով դուրս էին մնում խաղից: Այս տղաներին ժամանակ է պետք խաղալու համար:

5. Մատյաս դե Լիգտ- 85,5 մլն եվրո

«Այաքսի» ավագի համար պայքարը սկսվեց գարնանը: Տարբեր ժամանակ հոլանդացին հետաքրքրում էր «Մանչեսթեր Յունայթեդին», «Բարսելոնային» և ՊՍԺ-ին: Բայց «Յուվենթուսը» հաղթեց.  նրան Իտալիա տեղափոխվել համոզեց անձամբ Կրիշտիանու Ռոնալդուն:

Դե Լիգտի տրանսֆերը շրջանցեց Վիրջիլ վան Դեյկի ռեկորդը, բայց թվում էր, որ Մեթյասը առաջին շրջանը կանցկացնի պահեստայինների նստարանին, քանի որ թուրինյան ակումբի հիմնական կազմում են Կելինիի և Բոնուչիի նման ֆուտբոլիստներ: Սակայն, Կելինին լուրջ վնասվածք ստացավ և չի խաղա մոտ 6 ամիս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս