Բաժիններ՝

Կլիչկոն իրեն համեմատել է «Անգլիայի թագուհու» հետ

Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ փաստորեն գործադիր իշխանություն չունի իր քաղաքում, ուստիեւ իրեն համեմատել է «Անգլիայի թագուհու» հետ. նրա կարծիքով՝ ինքը ոչ մի ազդեցություն չունի տեղի ունեցող իրադարձությունների վրա։

«Երբ քաղաքագլուխը գործադիր իշխանություն չունի, այսինքն՝ ազդեցություն մայրաքաղաքի բյուջեի, նախագծերի իրականացման վրա, որոնցով ինքը գնացել է ընտրությունների, դա անհեթեթություն է… Դա ի՞նչ ինքնակառավարում է, երբ քաղաքագլուխը, որին ընտրում են կիեւցիները, «Անգլիայի թագուհի» է դառնում, պարզապես մարդ, որը կարող է ծաղիկներ դնել, ժապավեններ կտրել, բայց ազդեցություն չունի այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում քաղաքում»,- հայտարարել է Կլիչկոն «ՌԲԿ – Ուկրաինա» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է օգոստոսի 2-ին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիվանատունը ցանկանում է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյին հանել նրա երկրորդ՝ Կիեւի պետական քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնից: Ուկրաինայի նախարարների կաբինետը հավաստել է նախագահի դիվանատնից նամակի ստացումը: Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ քաղաքագլուխներն ընտրվում են բնակիչների կողմից քվեարկության ժամանակ: Կիեւի պետական քաղաքային վարչակազմի ղեկավարին իր հրամանագրով նշանակում եւ պաշտոնից արձակում է նախագահը՝ կառավարության ներկայացմամբ:

Կլիչկոն կարծում է, որ իշխանության այդ գործողությունները խախտում են օրենքը: Կլիչկոն Կիեւի աղաքագլխի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականի հունիսի 5-ից, քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնը՝ 2014 թվականի հունիսի 25-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս