
Հրդեհ Աբովյան քաղաքում. փրկարարները դեպքի վայրում են

Օգոստոսի 2-ին, ժամը 09:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի փողոցի 4-րդ խճուղում այրվում է տուն և խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:41-ին, մարվել՝ 09:48-ին:
Այրվել են հավաբնի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):