
Նախկին մրցավար Ուեբն օգտագործել է Վիքիպեդիայի իր էջը՝ բար մուտք գործելու համար

Ֆուտբոլի նախկին մրցավար Հովարդ Ուեբն օգտագործել է Վիքիպեդիայի իր էջը՝ բար մուտք գործելու համար, հայտնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ամերիկյան բարերից մեկի մուտքի մոտ աշխատակիցը 48-ամյա Ուեբին խնդրել է անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնել՝ տարիքը ստուգելու համար: Ուեբը, սակայն, իր մոտ փաստաթղթեր չի ունեցել և աշխատակցին ցույց է տվել Վիքիպեդիայի իր էջը, որտեղ նշված է նախկին մրցավարի տարիքը և անձնական տվյալները:
Հաղորդվում է, որ դրանից հետո Ուեբը կարողացել է մուտք գործել բար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը