
««Լիվերպուլի» հետ պայմանագրից հետո մեկ տարի դադար կվերցնեմ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչ է նախատեսում անել ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո:
«Ամենայն հավանականությամբ, ես դադար կվերցնեմ: Ես պետք է վստահ լինեմ, որ կարող եմ ամբողջ ուժերս նվիրել աշխատանքին:
Եթե ես որոշեմ, որ չեմ կարող շարունակել աշխատել, ապա մեկ տարի ընդմիջում կվերցնեմ: Եվ այդ մեկ տարվա ընթացքում ես հստակ որոշում կկայացնեմ, թե ինչով եմ զբաղվելու:
Հիմա ես շատ էներգիա ունեմ, բայց մեկ խնդիր կա՝ ես չեմ կարողանում այն խնայել: Ես կարող եմ անել կամ ամեն ինչ, կամ ոչինչ:
Սակայն մեծ է հավանականությունը, որ դադարից հետո իմ էներգիան կվերականգնվի, և ես կկարողանամ իմ աշխատանքն անել այնպես, ինչպես ցանկանում եմ»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը:
Կլոպի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը