Թեյլոր Սվիֆթը նոր ալբոմ է թողարկել
Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է Lover նոր ալբոմը, ինչպես նաեւ հոլովակ՝ խորագրային կոմպոզիցիայի համար: Սկավառակում տեղ է գտել 18 թրեք:
«Այս ալբոմը սիրո տոն է՝ բոլոր դժվարություններով, հանգստավետությամբ եւ քաոսով հանդերձ»,- գրել է երգչուհին Instagram-ում:
Նա հավելել է, որ շատ է հպարտանում իր աշխատանքով:
Ալբոմն ունկնդրելու համար հասանելի է «Յանդեքս: Երաժշտություն» ծառայությունում: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թեյլոր Սվիֆթը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է աշխարհի 100 ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Մեկ տարում նա վաստակել է մոտավորապես 185 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: