Ինչպես պատրաստել իսկական ֆրանսիական ընթրիք. պարզ բաղադրատոմս
Բաղադրիչներ
1. Խոզի սթեյք – 4 կտոր
2. Սոխ – 1 հատ
3. Լոլիկ – 1 հատ
4. Մայոնեզ՝ ըստ ցանկության
5. Համեմունքներ՝ ըստ ցանկության
6. Պանիր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Սոխը և լոլիկն օղակաձև կտրատել:
2. Մայոնեզը խառնել համեմունքների հետ և ստացված զանգվածով պատել մսի կտորները:
3. Սթեյքերի վրա լոլիկ և սոխ դնել, տեղափոխել ջեռոցի մեջ: Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ քերած պանիր ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը