Հուլիսի 21-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-2106»-ի ուղևորը՝ 1997 թ. ծնված Վոլոդյա Կիրակոսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
«Գագիկ Ջհանգիրյանը քրեագետ է, բայց ոչ սահմանադրագետ ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասնագետ։ Առավել ևս, երբ հենց ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հակառակ կողմում է հայտնվել։ Կարծում եմ՝ սա ևս կարևոր է ընդգծել, ինքն իրավունքները խախտողների շարքում է հայտնվել հենց ՄԻԵԴ-ի մասով»:
Իսպանիայի Կոռուպցիայի գործերով դատախազությունն ութուկես տարվա ազատազրկում է խնդրում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին կարգադրիչ տնօրեն Ռոդրիգո Ռատոյի համար՝ Bankia բանկի սակարան դուրս գալու գործով:
«Հույս ունեմ, որ չենք հասնի Եվրոպական դատարան, և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշում չի կայացվի։ Հուսամ՝ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը վերջը կտա այս կատակերգությանը։ Եթե դատարանը պարոն Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա վստահ եղեք, որ 1-5 տարի հետո ձեր հետևից էլ կգան՝ լրագրողներիդ, փաստաբանների, յուրաքանչյուր անձի մեղադրելով, որ նրանք սահմանադրական կարգը տապալում են»:
Հայաստանում զսպումների և հակակշիռների համակարգ երբեք չի եղել: Ցանկացած իշխանություն, որպես կանոն, կարողացել է իր ընդդիմախոսներին հաղթել: Բայց իշխանության քայքայումը հենց մոլեկուլյար գործընթաց է, և այն ամբողջանում է միայն տարբեր տեղային դժգոհությունների համակցմամբ:
Իրանում կալանավորվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող 17 մարդ: Իրանական մամուլի համաձայն՝ նրանցից մի քանիսի նկատմամբ մահապատժի վճիռ է արձակվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Բեգինյանին։
Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները հայտնել է, որ ուժեղացված խորհրդարանական համակարգը Թուրքիայի համար առավել նպատակահարմար կլինի: Նա անդրադարձել է նաև ստեղծվելիք նոր կուսակցությանը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր գործի հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ մեկնում է արձակուրդ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն 10 մարդ:
Սահմանադրական դատարանն աշխատանքային որոշմամբ դիմում է ներկայացրել Վենետիկի հանձնաժողով և Եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Սահմանադրագետ Արամ Վարդևանյանի խոսքով՝ գուցե այս ամենը հայաստանյան իրավակիրառական պրակտիկայում նորարարություն է, իսկ միջազգային փորձի տեսանկյունից բոլորովին էլ նորություն չէ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը՝ Ուկրաինայի Ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ «իդեաֆիքս է»՝ շատ արագ տեսնել Քոչարյանին դատված, երևի թե իր նստած տարիներն ուզում է փոխհատուցել նրանից, որովհետև ամեն անգամ, երբ Քոչարյանի օգտին ինչ-որ դատական որոշումներ են ընդունվում, ջղաձգվում է, ամեն անգամ, երբ պրոքոչարյանական որոշում է ընդունվում, դատարաններ են սկսում փակել, դատավորի մոտ խուզարկություն են անում, առգրավվում են համակարգիչը…»:
«ՀՀ-ԵՄ երկխոսությունը սերտ ու ընկերական է՝ սկսած ամենաբարձր մակարդակից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով ԵՄ դիրքորոշումը Հայաստանում նախաձեռնված արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 22-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ա. Իշխանյանը 168.am կայքին 21.07.2019թ. տված հարցազրույցի ընթացքում կարծիք է հայտնել, որ Իջևանում ոստիկանների կողմից եղել է ֆիզիկական ուժի ոչ համաչափ կիրառում, ընդ որում՝ նման եզրահանգման եկել է ոչ թե դեպքերի ժամանակ տեղում լինելով, այլ համացանցով մշտադիտարկում իրականացնելով:
Հուլիսի 21-ին Արմավիրի մարզում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքը՝ շնորհիվ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» եւ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունները Գերագույն ռադայի ընտրություններում ամենուրեք պարտություն են կրում միամանդատ ընտրատարածքներում:
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը եւ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել:
Ամերիկյան «Wall Street Journal» պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ չի ցանկանում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատժամիջոցներ չկիրառելու երաշխիք է իբր տվել։
Հուլիսի 21-ին, ժամը 19.20-ին, 65-ամյա մի կին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ մոտ ժամուկես առաջ դստեր նախկին ամուսինը իր տան դիմաց զենքով կրակել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:
Կրակոց՝ Գյումրու Տեքստիլագործների թաղամասի Իսահակյան փողոցում։Հուլիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում Իսահակյան փողոցում կրակոց է հնչել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, տարածքային քննչական վարչության պետ։
Նաիրիտցիները երեկ շաբաթօրյակ են իրականացրել «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում։ «Նաիրիտի» համակարգող խմբից 168.am-ին տեղեկացրին, որ մասնակիցների թիվը սպասվածից ավելի էր:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք եւ պարոնայք սպաներ» արտահայտությունը:
Իրանը եւ լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցույց տալիս Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին եւ անմիջականորեն սպառնում են Արեւմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը: