Բաժիններ՝

Աքշեները խոսել է Թուրքիայում գործող կառավարման համակարգի և հիմնադրվելիք նոր կուսակցության մասին

Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները հայտնել է, որ ուժեղացված խորհրդարանական համակարգը Թուրքիայի համար առավել նպատակահարմար կլինի: Նա անդրադարձել է նաև ստեղծվելիք նոր կուսակցությանը:

Այս մասին հայտնում է թուրքական «Յենի չաղ» լրատվամիջոցը:

«Կարծում եմ, որ նախագահական կամ կիսանախագահական համակարգի փոխարեն ավելի ժողովրդավարական համակարգ է անհրաժեշտ կիրառել: Գործող համակարգը ընդունվել է արագորեն, և բավարար չափով չի քննարկվել հասարակության շրջանում»,- նշել է նա:

Աքշեները նաև անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի և նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի կողմից նոր կուսակցություն հիմնելու թեմային:

«Հավատում եմ, որ նոր կուսակցությունը հաջողություններ է արձանագրելու և ընտրողների համար այլընտրանք է ծառայելու»,- եզրափակել է նա:

Ալի Բաբաջանը հուլիսի 8-ին հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին: Նախատեսվում է, որ նա Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ գարնանը նոր կուսակցություն կհիմնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031