Այսօր Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը։
ԱՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկել ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կառույցի նոր կենտրոնական կոմիտեին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրել առաջիկա տարիների մեր անելիքներն ու որոշումները:
Փաստը ցավալիորեն մնում է այն, որ Հայաստանից մարդիկ այսօր էլ շարունակում են արտագաղթել, իսկ այդքան գովազդված ներգաղթը կամ հայրենադարձությունը այդպես էլ չկայացավ համազգային լավատեսության անգամ ամենաբարձր պիկին: Խորհրդանշորեն, անգամ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հայրենիքում բնակարաններ չգնեցին, չնայած ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչած խնդրանքներին:
Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների մասին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնագրի դրույթների քննարկման և լրամշակման նպատակով հուլիսի 23-ին ՌԴ է մեկնել ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը:
Հունիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԿԻԱ Սեռատո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ Սեռատո»-ի վարորդը՝ 80-ամյա Սերյոժա Հաջաթյանը:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, նորաստեղծ նախարարության առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով Հայաստանում ՀՀ քաղաքացին կալանավորվել է:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ Թալիշ գյուղում հրավիրել խորհրդակցություն բնակավայրում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրների շուրջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննության վերաբերյալ որոշումը և մերժեց դատախազության բողոքը. Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի կիրառվի:
Հայաստանի համար Տոկիոյի Օլիմպիական խաղերում կարևոր կլինեն նվաճվելիք մեդալներ, ոչ թե մասնակիցների քանակը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Սիրելի հայրենակիցներ, մամուլի այն «լուսաբանումները», թե Սամվել Բաբայանը պատրաստվում է փակել միջպետական ճանապարհներ, չեն համապատասխանում իրականությանը, զուտ այն պատճառով, որ դա դեմ է Սամվել Բաբայանի պետականամետ դիրքորոշմանը և առհասարակ դեմ է առողջ հասարակարգի ձևավորման նրա մոտեցումներին։
«Մեզ մոտ չպետք է լինեն ո՛չ յուրայիններ ու թշվառներ, ո՛չ էլ մարդիկ, որոնց ամեն ինչ կարելի է, կամ՝ հակառակը։ Սա առողջ և պարզ տրամաբանություն է, Արցախն այդպիսի երկիր է և նման երկիր պետք է լինի միշտ»,- ասաց Դավիթ Բաբայանը։
ՀՀ վերաքննիչ դատարանի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքից կալանքը մասամբ հանելու գործով նիստի ժամանակ քննարկվեց նաև Երկրորդ նախագահից առգրավված մի քանի միավոր անվանական զենքի վերադարձի հարցը։ Ռ. Քոչարյանը տեղեկացրեց, որ, երբ նրան առաջին անգամ էին ազատ արձակել, նա երկու անգամ երկու փաստաբանի ներկայությամբ պահանջել է քննիչից վերադարձնել իր անվանական զենքը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ:
Օրերս ադրբեջանական սահմանապահները նոր հենակետ են դրել ադրբեջանա-վրացական սահմանի հատվածներից մեկում: Իրադարձությունը շարքային կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ նոր հենակետը տեղակայվել է հենց այն հատվածում, որի պատկանելիության համար կատաղի վեճեր են ընթանում. անմիջականորեն քրիստոնեական Դավիդ Գարեջիի վանքի մոտ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մեկ տարի է, ինչ պնդում եմ, որ այս իշխանությունները համարժեք չեն Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին:
Վրաստանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:
«Այսօր ՀՀ ոստիկանությունն է՛լ ավելի պատրաստակամ է, է՛լ ավելի դուխով է, հանդուրժող չի և կաշկանդված չի, ուժեղ է, բայց նույն հաջողությամբ անպաշտպան է»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ կան օրենսդրական բացեր, որոնք անպաշտպան են դարձնում ոստիկանությանը։
«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանը հայտագործել է մի դեղամիջոց, որը 10 տարի փորձարկել է 216 ճագարի աչքերի վրա: Այդ դեղամիջոցն առաջին անգամ հնարավորություն է տալիս բուժել թթվային և հիմնային այրվածքները՝ վերականգնելով հյուսվածքը: Դեղամիջոցն ավելի արդյունավետ է, եթե վերքը թարմ է: Ըստ պրոֆեսորի՝ դեղամիջոցը՝ էթանոլամինը, շատ հիվանդություններ է բուժում:
Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի, հուլիսի 24-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։
«Հարգելի մտահոգներ, իշխանության որոշ ներկայացուցիչներ Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ քարոզչությանն են լծվել. մարդկանց համոզում են, թե «ինչքան լավ ու օգտակար բան է» այս փաստաթուղթը:
ՀՀ ոստիկանությունը հիմա էլ է փնտրում Վանո Սիրադեղյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Զարմանալի էր կենսաթոշակի հարցով. ասում եմ՝ լավ, ես պետք է կոմունալ ծախսերը հոգամ, փաստաբանական ծախսերը հոգամ, ինչո՞ւ եք էդպես անում, որ ես՝ ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ հարազատների աջակցությունից, ինձ համար դա պատիվ չէ, արձագանքը նույնը մնաց»:
Ս.թ. հուլիսի 23-ին ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Ա. Հ-ն վարելով «Նիսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենան Աստղաշեն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ կառավարումը՝ դուրս եկել ճանապարհից դեպի աջ և կողաշրջվել, ինչի արդյունքում ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1978թ.ծնված Ն. Պ-ն, 2003թ.ծնված Հ.Պ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Աշխարհը պետք է շնորհակալությամբ ընկալի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ջանքերը Որմզդի նեղուցում ծովային ուղիների պաշտպանության ուղղությամբ:
Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանին Պրահայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ անձնագրով, հայտնաբերել է ոստիկանությունը՝ արտերկրի գործընկերների հետ համատեղ, իսկ նրան հայրենիք բերելը ոստիկանության խնդիրը չէ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։