Վթար Արցախում. վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից եվ կողաշրջվել. կան վիրավորներ

Ս.թ. հուլիսի 23-ին ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Ա. Հ-ն վարելով «Նիսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենան Աստղաշեն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ կառավարումը՝ դուրս եկել ճանապարհից դեպի աջ և կողաշրջվել, ինչի արդյունքում ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1978թ.ծնված Ն. Պ-ն, 2003թ.ծնված Հ.Պ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։


Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Նիսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։

Հարգելի ավտովարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։

ԱՀ ոստիկանութուն

Տեսանյութեր

Լրահոս