Բաժիններ՝

Ռուս նախկին հատուկջոկատայինի սպանության գործով Հայաստանում ՀՀ քաղաքացի է կալանավորվել

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով Հայաստանում ՀՀ քաղաքացին կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նրա կալանավորման ժամկետը կազմելու է 40 օր:

«Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմել է ռուս գործընկերներին՝ տեղեկացնելով կալանավորման մասին և խնդրելով նրա գործը փոխանցել դատախազությանը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով կալանավորվել է Հայաստանի Հանրապետության 9 քաղաքացի: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ կալանավորվածը «ԲիրՀաուս» բարի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որտեղ և տեղի է ունեցել միջադեպը: Գործով միջազգային հետախուզում է հայտարարված Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս