Յուրաքանչյուր երկրում լինում են անցումային կամ ճգնաժամային փուլեր, և այդ շրջանում կարևորն այն է, որ իշխանությունների հաշվարկներն ու որդեգրած տեսլականը լինի իրատեսական, և ինչ-որ տեղ բխի նաև հանրային շահերից:
Հուլիսի 19-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Աթենքում՝ խուճապ հարուցելով բնակչության շրջանում:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանել է Բարձրագույն դատական խորհուրդ։
Փորձագետները, քաղաքագետները, քաղաքական գործիչներն այսօր «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադարձան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում առկա ատելության խոսքին, բռնության կոչերին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Ժերոմ Գարսիայի գլխավորությամբ:
ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների սենատորները շարունակում են նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Հուլիսի 19-ին, ժամը 06.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Իջևանում տեղի ունեցած դեպքերի պատճառն այն է, որ Կառավարությունը թե՛ նախկինում, թե՛ այսօր չի մշակել բնապահպանական հստակ ռազմավարություն, որի բաղադրիչների մեջ է մտնում նաև անտառապահպանությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
«Ես առնվազն 4-5 օր առաջ գիտեի նիստի մասին, և Դատախազությունը ևս գիտեր և հնարավորություն ուներ ապահովելու որևէ մեկին այս նիստին: Կարծում եմ՝ այս ամենը միտումնավոր են անում՝ նիստը ձգձգելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
«Ուզում եմ, որ մենք հասկանանք, որ զինվորական ծառայությունը նաև դրանով է պատվաբեր, նաև ծառայության այս հանգամանքն է, որ զինվորական ծառայության ընթացքում ձեր ձեռք բերած հմտությունները ձեզ պետք է կարողանան օգնել ողջ կյանքի ընթացքում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, հուլիսի 19-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը:
«Կարելի էր հոգնել պարոն Փաշինյանից ու առհասարակ չանդրադառնալ նրան, եթե Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունենար դժբախտություն իրեն այս պահին վարչապետ ունենալ։
ԲԴԽ-ն չդադարեցրեց Նախշուն Տավարածյանի լիազորությունները, մերժելով իրավաբան-գիտնական անդամների դիմումը։
Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լավ որոշում է Եվրոպայի համար:
«168 Ժամ» թերթում կրթական թեմաներով սյունակագիր-փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է մտածել որոշակի թվային գործիքների օգտագործման ուղղությամբ:
Այն, որ որևէ մեկը չպիտի ունենա ինդուլգենցիա ապօրինի ծառահատման, դա փաստ է, և այստեղ պաշտպանում եմ վարչապետի տեսակետը, բայց էստեղ նաև կա հարցի մյուս կողմը՝ այդ մարդկանց ալտերնատիվ ի՞նչ պիտի առաջարկվի, եթե իրենք 30 և ավելի տարի շարունակ դրանով են զբաղված եղել, որովհետև 30 և ավելի տարի շարունակ չի եղել աշխատանք, չի եղել այնպիսի կազմակերպված պետություն, որն այդ մարդկանց աշխատանք կառաջարկեր։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի որոշումը, հայտարարել է, որ «Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը»:
«Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների կառավարությանը բողոք են հղել Չինաստանի մի քանի ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների պատճառով՝ Իրանի հետ համագործակցության համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը վերակնքում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների ճառագայթային բուժման այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հուլիսի 4-ը:
Հուլիսի 19-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ծուխ է նկատում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 3/2 շենքի բնակարաններից մեկից:
Բարձրագույն դատական խորհրդը այսօր որոշեց մերժել ԲԴԽ երեք անդամի դիմումը՝ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով, ինչը նշանակում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել։
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, Նախկին հանցավոր ռեժիմի տարիներին Դուք պայքարում էիք Հայաստանի անտառների համար: Հիմա իրավիճակը հետևյալն է. Նոր Հայաստանում անտառները վտանգի տակ են: