Պատժամիջոցների պատճառով ՉԺՀ-ն ԱՄՆ-ին բողոք է հայտնել
Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների կառավարությանը բողոք են հղել Չինաստանի մի քանի ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների պատճառով՝ Իրանի հետ համագործակցության համար: Հուլիսի 19-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
«Չինաստանը կտրականապես դեմ է այլ երկրների, այդ թվում Չինասանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին,- նշել է նա ճեպազրույցում:- Մենք Վաշինգտոնից պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման սխալ գործողությունները, դրսեւորել հարգանք մյուս պետությունների օրինական իրավունքների նկատմամբ: Մեք արդեն Միացյալ Նահանգներին հայտարարություն ենք արել այդ առիթով»:
Դիվանագետի խոսքով՝ պատժամիջոցները, որոնց միջոցով ամերիկյան կողմը փորձում է լուծել իրանական հիմնախնդիրը, բացարձակաես անարդյունավետ են եւ չեն կարող հանգեցնել տարածաշրջանում լարվածության նվազման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: