«Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը». Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի որոշումը, հայտարարել է, որ «Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը»:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտին Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել էր Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ վերանայելու և չեղարկելու Վրաստանի գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը:
«Ես այդ մասին չեմ լսել: Ամեն դեպքում դա Վրաստանի գործն է: Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը»,- Լավրովին է մեջբերում Aliq-ը: