Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի

Բարձրագույն դատական խորհրդը այսօր որոշեց մերժել ԲԴԽ երեք անդամի դիմումը՝ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով, ինչը նշանակում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել։

Նշենք, որ նախապես ԲԴԽ անդամները քննարկում էին նիստը հետաձգելու հարցը, քանի որ երկու դատավորներից մեկը երկրում չէ (Ստեփան Միքայելյան), մյուսը վատառողջ է (Սուրեն Անտոնյան):

Նիստում հարցը դրվեց քվեարկության, որոշվեց չհետաձգել:

Հիշեցնենք, որ ԲԴԽ երեք անդամներ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը պահանջում էին դադարեցնել Տավարացյանի լիազորությունները՝ համարելով, որ անօրինական է հրաժարականից ինն ամիս անց երդվել և ներգրավել ԲԴԽ կազմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031