Ջիբրալթարի Գերագույն դատարանը Մեծ Բրիտանիայի այդ անդրծովյան տարածքի իշխանություններին իրավունք է տրամադրել Grace 1 լցանավի կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու եւս 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 15-ը:
«Երեկ երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կառավարման առումով որոշակի սխալներ ունեն, հանկարծ պարզվեց, որ այդ սխալների հիմքը կոռուպցիան է։ Եղբայր, հասկացանք, կոռուպցիան երևույթ է, որի դեմ պետք է պայքարենք, բայց կառավարելու խնդիրը բոլորովին ուրիշ է»,- նշեց նա։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանն ասաց, որ այդ կենտրոնը պետք է համալսարանին՝ ուսանողության շահերը պաշտպանելու, և ուսանողական հարցերի շոշափման իմաստով ինքը կարևորում է կենտրոնի լինելիությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
«Այդ սեփականաշնորհված բուդկայի՞ն էիք դուք տասնյակ դիմումներ ներկայացնում, դուք, այսինքն՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ-ն, դատավորները, արդյո՞ք այդ բուդկայի հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների ՍԴ նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են ՀՀ»։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը Բարձրագույն դատական խորհրդում քննարկման ընթացքում կասկածներ է հայտնել, որ իր շուրջ ստեղծված գործընթացը կարող է կապ ունենալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Ատելության խոսքի տարափը, ըստ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սկսվել է անցյալ տարվա հայտնի քաղաքական իրադարձությունների ընթացքում, երբ կոնկրետ քաղաքական խմբի մասին ատելության խոսք էր տարածվում: Նա այս մասին որոշ դրվագներ հիշեցրեց այսօր կայացած «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ.
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն այդ միավորման երկրներին կոչ է արել «Հըզբոլլահ» շիաների լիբանանյան շարժումն ահաբեկչական խմբավորում հայտարարել:
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2019-2020 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությունը:
ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից կստանանք խորհրդատվական կարծիք, որը կկարևորենք այս գործում որոշում կայացնելու համար, բայց այս գործով վերջնական ակտը կայացնելու է ՀՀ սահմանադրական դատարանը։
«Մենք տեսանք, թե միջազգային իրավական ինստիտուտներն ինչպիսի խստությամբ են դիտարկում հայաստանյան պրոցեսները։ Եթե Հրայր Թովմասյանը հոժարակամ չգրի դիմում, ՍԴ-ի ու նրա դեմ ոչ մի բան Նիկոլ Փաշինյանը չի մար-սե-լու։ Ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ մայիսի 20-ին դատարաններն արգելափակելու կոչը Փաշինյանի առաջին խոշոր ֆիասկոն էր Եվրոպայի աչքերում»։
Իրավաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական դատարանը կասեցրեց Քոչարյանի գործերը և դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով։
Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Նիկոլը ժող ջանի վարչապետը չէ, նա մի 2 հազար հոգու վարչապետ է միայն։ Մարդիկ հասկացել են, թե ինչու է Նիկոլը եկել, չի հաջողվելու գեյերի օրենքը անցկացնել, այն, ինչը խոստացել է, ինչի համար իրեն բերել են, չի լինելու։ Օդում կախված լուրերի համաձայն՝ այսօր կաշառքը քյաշ չեն վերցնում, հաշվեհամար են տալիս, գումարը փոխանցում են, գնում են Ամերիկայից ստանում են, այնպես որ՝ համակարգային կոռուպցիա չկա, կա համակարգչային կոռուպցիա, որի հեղինակը վարչապետն է»։
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը երաշխավորում է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ լիովին ապահովելու համար դատավորների անկախությունը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները քննադատող համատեղ հայտարարությամբ։
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անիի ավերակներում չոր խոտի բռնկամն հետևանքով հրդեհ է առաջացել, որը քամու միջոցով տարածվել է և ընդլայնվել։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կանգած է փակման վտանգի առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը։
«Մասիվցի Անդիկ» անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված անձ չկա:
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը շարունակում է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական հանդիպումների շարքը՝ քննարկելու համար երկրի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր։
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցների վրա զինված hարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է:
Փորձագետները, քաղաքագետներն ու քաղաքական գործիչներն այսօր «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ անդրադարձան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում առկա ատելության խոսքին, բռնության կոչերին: Քննարկմանը ներկա էր նաև «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը:
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջը:
Մերձավոր Արեւելքում իրադրության զարգացումն անհանգստություն է հարցուցում, անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական շփումներն Իրանի շուրջը հակամարտության կարգավորման համար:
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-ից 19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ:
NEWS.am կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որում, մասնավորապես, հայտնում է, թե իբր «Քեթրին գրուպ» ընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել և սնանկ ճանաչվել։
«Բամբասանքի տիրույթում հարցերին պատասխաններ էր տրվում, որից ակնհայտ էր մի բան, որ Սահմանադրության փոփոխության խնդիր Նիկոլ Փաշինյանը չի տեսնում։ Մինչև դատական կառուցվածքին հասնելը մենք պետք է փոխեինք մեր պետության քաղաքական կառուցվածքը։ Նիկոլ Փաշինյանն օգտվեց Սերժ Սարգսյանի կայուն մեծամասնություն ձևակերպումից և ձևավորեց իր ցանկությամբ խորհրդարան»:
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը, ըստ երևույթին, հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում:
Գործարկվել է Երևանում Կոնվերս Բանկի թվով 16-րդ՝ «Արշակունյաց» մասնաճյուղը: Այն գործում է Արշակունյաց պողոտա 17 շենք, 1 հասցեում, մայրաքաղաքի խոշորագույն մանրամեծածախ առևտրի կենտրոնների հարևանությամբ: « Շենգավիթ վարչական շրջանում Կոնվերս Բանկի երկրորդ մասնաճյուղի բացումը թույլ կտա հարակից տարածքներից հաճախորդներին, առևտրային կենտրոններում գործող տնտեսվարողներին սպասարկել բնակության կամ աշխատանքի վայրին հնարավորինս մոտ գտնվող մասնաճյուղում՝ խնայելով նրանց ժամանակը»,- ասել են […]