
Իրանում հայտնել են ամերիկյան անօդաչուի խոցման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը հայտարարել է, որ Իրանի հարավում ամերիկյան անօդաչու թռչող սարք է ոչնչացրել: Այդ մասին Twitter-ում հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ զորակազմի մարտիկները «խոցել են Global Hawk անօդաչու թռչող սարքը»: Նշվում է, որ անօդաչուն խփվել է Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում:
Մինչդեռ, ինչպես հունիսի 20-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, ԱՄՆ-ի զինվորականները հերքել են Իրանի տարածքում խփված ամերիկայն անօդաչուի վերաբերյալ տեղեկատվությունը:
ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել Է, որ «այդ ժամանակ ամերիկյան ոչ մի թռչող սարք չի գործել Իրաի օդային տարածությունում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: