Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատորը

Մեր տեղեկություններով՝ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, պետական խորհրդանիշների հանրահռչակման «Մենք» շարժումը նախաձեռնել է հանրահավաք ու քայլերթ։

Ըստ էության, սա իշխող քաղաքական ուժի կողմից ուժի դրսևորման հերթական ցույցն է, քանի որ այն կազմակերպվում է վարչական ռեսուրսի լայնածավալ ներգրավմամբ։

Հանրահավաքն ու քայլերթը կմեկնարկեն Ազատության հրապարակից, և արդեն իսկ, ըստ մեզ հասած տեղեկությունների, մոբիլիզացրել են ողջ վարչական ռեսուրսը՝ ցույց տալու համար, իբրև թե նախկինի պես վայելում են ժողովրդի գերակշիռ մասի անվերապահ աջակցությունը։

Պետական բոլոր գերատեսչություններ՝ մարզպետարաններ, քաղաքապետարաններ, նախարարություններ, գրություններ են ուղարկվել՝ խիստ հրահանգով, որպեսզի նշված քանակի մարդկանց մասնակցություն ապահովեն հուլիսի 5-ի հանրահավաքին ու քայլերթին։ Միջոցառումը կմեկնարկի նախնական պայմանավորվածությամբ՝ ժամը 19:00-ին։

Ինչևէ, հետաքրքիր կլինի տեսնել, թե անգամ վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառության դեպքում՝ որքա՞ն կլինի իշխանությունների «աջակիցների» թիվը։

Իշխանությունները, թերևս, այս կերպ փորձում են շոշափել մարդկանց տրամադրությունները՝ հետագայում իրենց կողմից հռչակված վեթինգի և անցումային արդարադատության համար։

Տեսանյութեր

Լրահոս