
Զովացուցիչ ըմպելիք

Ութ չափաբաժնի համար սուրճով և պաղպաղակով իտալական ըմպելիք պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Էսպրեսո – 240 մլ
2. Սրճային լիկյոր – 1/4 բաժակ
3. Շոկոլադե պաղպաղակ – 8 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Լիկյորը և սուրճը խառնել:
2. Ութ բաժակների մեջ մեկական գդալ պաղպաղակ դնել, վրան լցնել սուրճը և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը