«Մոսին»` Արցախի նախագահի թեկնածու՞. Մովսես Հակոբյանը ամբիցիաներ է դրսևորում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020 թվականին ընդառաջ նախագահական ամբիցիաներ է դրսեւորում նաեւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ վարչապետի ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
Հետաքրքրական է, որ Արցախի մեկ այլ ՊԲ հրամանատարի` Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը, որը նպատակ ունի «պատուհան բացել» ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս եւս առաջադրվեն Արցախի նախագահի ընտրություններում, մեծ արձագանք է ունեցել Մարտունու շրջանում. տեղացիները սա պայմանավորում են նաեւ Մովսես Հակոբյանի տարօրինակ շահագրգռությամբ (վերջինս մարտունեցի է):
Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը եւս չի կարող առաջադրվել Արցախի ներկայիս Սահմանադրության պայմաններում, այդ իսկ պատճառով էլ ներքին կարգով իր կողմնակիցներին ուղղորդել էր ակտիվ ստորագրահավաքի` ընտրություններից 10 ամիս առաջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: