«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի և վերականգնման ծառայությունների համար 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու նախաձեռնությունը»,- այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Ամեն դեպքում, Ա.Կարապետյանն անակնկալի է եկել ԱԺ ամբիոնից Վահե Գրիգորյանի հայտարարության այդ հատվածից, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
Այս օրերին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների և պաշտոնյաների հետ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ դատական համակարգում վեթթինգի իրականացման վերաբերյալ հստակ մեխանիզմներ է ցանկանում լսել իշխանությունից և Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Վիգեն Քոչարյանից:
«Ուսումնասիրել ենք մի շարք երկրների մոդելներ ու եկել այն համոզմանը, որ սա կարող է բերել հասարակության բևեռվածության, եկամուտների ոչ արդար բաշխման։ Ունեցել ենք մի քանի ակցիաներ, նամակներ ենք փոխանցել պատգամավորներին, հանդիպումներ ունեցել ԱԺ ֆրակցիաների հետ։ Վերջին ակցիան երկօրյա նստացույցն էր ԱԺ դիմաց, ու հիմա սպասում ենք Ազգային ժողովում օրենսդրական փաթեթի քննարկումներին` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում»,- նշեց նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը։
Միացյալ Նահանգները պատրաստ էին ուղղորդված հարվածներ հասցնել Իրանի երեք օբյեկտի, սակայն բառացիորեն վերջին պահին որոշեց չանցկացնել այդ գործողությունը:
Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության տաղավար:
Հարցին՝ Վահե Գրիգորյանի՝ երեկ՝ ԱԺ-ում արված հայտարարությունների մասին քննարկում եղե՞լ է, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց, որ այդ թեմայով հանդիպման նախաձեռնություն Վահե Գրիգորյանը չի ունեցել, եթե ունենա, պատրաստ են հանդիպել և քննարկել։
«Սա ուղղակի աննախադեպ երևույթ է, երբ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս միջնորդություններ անել ամբողջ դատավարության ընթացքում, իսկ այն փուլում, երբ արդեն գալիս է պաշտպանական կողմի ելույթի հերթը, ապա միջնորդություն ներկայացնելու փաստը դիտում են՝ որպես իրավունքի չարաշահում, և այդ հիմքով պաշտպանական կողմին զրկում են ելույթ ունենալու հնարավորությունից»:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ. հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:
Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները կարող են Եվրահանձնաժողովի նոր նախագահին ընտրելիս հրաժարվել «գլխավոր թեկնածուի» համակարգից:
«Ընկերությունը նախկինում ինչ-որ խոստումներ է տվել, հիմա դրա պահանջն են առաջ քաշում: Միևնույն ժամանակ, որքան ինձ հայտնի է, ընկերությունն ուշադրություն է դարձնում նեղ մասնագիտական կարողություններին, քանզի որպես այդպիսին՝ ուղղակի բանվորի աշխատանք գրեթե չկա, ավտոմատացված է»:
Անկեղծորեն զարմացած եմ գործող կառավարության անդամի նման հայտարարությունից։
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած եւս երկու դիմում։ Այդ մասին նշվում է ՍԴ տարածած հաղորդագրության մեջ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկել է Հանրապետությունում դատավորների վեթինգի իրականացման կառուցակարգի իր սկզբունքները: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշված են այդ սկզբունքները, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինը չէ, որը պետք է որոշի, թե երբ, ոնց, ինչ եղանակով պետք է վեթինգն անցկացվի: Դրա որոշելը այլ իշխանության ճյուղերի գործառույթ է: Նրանց որոշումները պետք է ունենան համապատասխան օրենքի տեսք, մենք էլ պարտավոր կլինենք կատարել ամենայն բարեխղճությամբ և ազնվությամբ»:
Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ցուցարարի:
Այցի ընթացքում գնդապետ Բաղդասարյանը եղել է Պրահայի Պետրինի Հիլլարի քրեագիտական տեխնիկայի և փորձաքննության բաժնում, ծանոթացել քրեագետների և դատաբժշկական փորձագետների գործունեությանը:
Արմատականների կողմից Թբիլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք էր, որը կվնասի հենց Վրաստանին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք:
ՀՀ ոստիկանությունում անցկացվող օպտիմալացման արդյունքում կրկնվող ծառայությունները հնարավոր է միավորվեն:
Հունիսի 21-ին «մահապարտի գոտու» օգտագործմամբ պայթյուն է որոտացել Բաղդադի մզկիթներից մեկում, զոհվել է տասը, տուժել՝ եւս 30 մարդ:
Արդարադատության համակարգում վեթինգը կիրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցելության շրջանակում հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի հետ:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով կան լուրջ տուժածներ:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել հունիսի 20-ի բողոքի ակցիաներից հետո:
«ՍԴ դիմելու համար հիմք էր նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ քննարկման առարկա էին դարձել Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, մասնավորապես՝ 225 և 300 հոդվածը, արձանագրել էր, որ փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի 300 հոդվածի հատկանիշներով հարուցված ընդդիմության 7 ակտիվիստների նկատմամբ առկա քրեական գործը կարճել»:
Հունիսի 21-ին, ժամը 01.30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին կոչ է անում իր բոլոր կողմնակիցներին՝ հունիսի 21-ին վերստին գալ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ վերջ դնելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը: