Բաժիններ՝

Samsung-ի ո՞ր սմարթֆոնները կթարմանան Android 10-ով

Համակարգի ապագա թարմացումները կստանան ընկերության վերջերս թողարկված սարքերը:

Հայտնի ինսայդեր Միքուլ Շարմանը նշել է Samsung-ի սմարթֆոնների ցանկ, որտեղ ներառված սարքավորումները կստանան Google Android OS 10 Q:

Ըստ ինսայդերի, Android Q կստանան հետևյալ սարքավորումները.

  • Samsung Galaxy Note10 շարքը
  • Samsung Galaxy S10 շարքը
  • Samsung Galaxy Note 9
  • Samsung Galaxy S9 շարքը
  • Samsung Galaxy A80
  • Samsung Galaxy A70
  • Samsung Galaxy A60
  • Samsung Galaxy A40s
  • Samsung Galaxy A9s
  • Samsung Galaxy A9 Star
  • Samsung Galaxy A9 Star lite
  • Samsung Galaxy A8s
  • Samsung Galaxy A6s
  • Samsung Galaxy S Light Deluxe Edition
  • Samsung W2019

Միևնույն ժամանակ, Շարմանի նախնական ցուցակում չկան Galaxy M սարքերը, քանի որ բլոգերը գրում է, որ այդ սմարթֆոնների մասին նույնիսկ տեղեկություններ չունի: Ցուցակում չկան նաև Galaxy S8 և A9 սմարթֆոնները:

Google-ի բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակն առաջարկում է օգտատերերին մութ թեմա, ավելի ճկուն գաղտնիության կարգավորում և ինտերֆեյսի մի շարք բարելավումներ, ինչպես նաև ծալովի սմարթֆոնների աջակցություն և Live Caption գործառույթի հնարավորություն, որն ավտոմատ կերպով ստեղծում է սուբտիտրեր տեսանյութերի համար:

Samsung-ի համար Android Q-ի ճշգրիտ թողարկման ժամկետը դեռևս հայտնի չէ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս