Բաժիններ՝

Ովքեր են ամենահարուստ ռեփերները. Forbes

Forbes հանդեսը հաշվել է ամենահարուստ ռեփերների կարողությունը: Վարկանիշը հրապարակված է հրատարակության կայքում։

Առաջին հորիզոնականն զբաղեցրել է Jay-Z-ը (իսկական անունը՝ Շոն Քարթեր): Ավելի վաղ հանդեսը պարզել էր, որ նրա հաշվին կա 1 մլրդ դոլար: Եթե դրան գումարվի նրա կնոջ՝ Բեյոնսեի կարողությունը, ապա կստացվի 1,4 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում տեղավորվել է Dr. Dre-ն՝ 800 մլն դոլարով, եռյակը եզրափակում է Diddy-ն՝ 740 մլն դոլարով:

Քանյե Ուեսթը, գրում է Forbes-ը, ունի 240 միլիոն դոլարը, ցուցակը եզրափակում է Drake-ը՝ 150 մլն դոլար կարողությամբ: Հունիսի 4-ին Forbes-ը Ռիհաննային համարելէ ամենահարուստ կինը երաժշտության աշխարհում: Հրատարակությունն արտիստուհու կարողությունը գնահատել է 600 մլն դոլար:

Նա գերազանցել է Մադոննային, որի կարողությունը պակաս է 30 մլն դոլարով, ինչպես նաեւ Սելին Դիոնին, որի կարողությունը հասնում է 450 միլիոն դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս