
Չինական ակումբը Բեյլի համար առաջարկել է 120 մլն եվրո

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Չինաստան: Ինչպես հայտնում է Don Balon-ը, ակումբը, որի անունը չի հաղորդվում, հարձակվողի համար առաջարկել է 120 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին խոստացել է տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» դեմ չէ վաճառել Բեյլին, բայց պոտենցիալ գնորդներին վախեցնում էր ֆուտբոլիստի բարձր գինն ու տարեկան 20 մլն եվրո աշխատավարձը: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» առաջարկները չեն գերազանցել 80 մլն եվրոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը