Բաժիններ՝

«Ռեալը» կհայտարարի Ազարի տրանսֆերի մասին մայիսի 29-ից հետո

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:

Մադրիդյան ակումբն արդեն մի քանի ամիս առաջ լոնդոնցիների հետ պայմանավորվել է Ազարի տրանսֆերի վերաբերյալ և 28-ամյա բելգիացի կիսապաշտպանի հետ համաձայնեցրել է պայմանագիրը:

Ինչպես հաղորդում է L’Équipe-ը, տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 29-ից հետո: Այդ օրը Բաքվում «Չելսին» «Արսենալի» հետ եզրափակիչ խաղով կավարտի Եվրոպայի լիգան:

Ազարի համար «Ռեալը» կվճարի մոտ 100 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031