«Դատարանն ապացուցեց այսօր, որ անկախ է գործող կառավարող ուժից, գործադիր և օրենսդիր իշխանություններից, բայց արդյոք ազատ է նախկին ռեժիմից, նախկին ռեժիմի ճնշումներից, վախերից ու ազդեցություններից, սա լուրջ հարց է և հենց այստեղ է պետք անցումային արդարադատությունը, դատական ողջ համակարգի առողջացումն ու վեթթինգի մեխանիզմի կիրառումը:
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կայուն եղեք, ամոթ է»:
Նաև ինչու է պետք անցումային արդարադատությունը. տասնամյակներով ձևավորված որոշակի արժեհամակարգով, ներքին մշակույթով, հոգեկերտվածքով ու կախվածության տարբեր դրսևորումներով անձինք գործականում անկարող են լինել արդարադատ, ազնիվ, խիզախ՝ նույնիսկ լիակատար ազատության դեպքում:
Մաուրիցիո Սարին կարող է դառնալ Մասիմիլիանո Ալեգրիի փոխարինողը «Յուվենթուսում»:
ՀՀ գլխավոր դատախազությունը, ըստ ամենայնի, կբողոքարկի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դավիթ Գրիգորյան) որոշումը՝ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:
Դատարանի որոշումից դժգոհող քաղաքացիները հավաքվել են «Ազատության» հրապարակում. ուղիղ
Վերջին օրերին օտար երկրներից 950-ից ավելի փախստականներ վերադարձել են Սիրիա:
«Ծնողների էդքան ցուցմունքը՝ հեչ, սա՝ մեջ: Քննիչը ինձ ասեց՝ կա մի մարդ, ով դեպքից 20 կմ հեռու, իր տան մեջ նստած է եղել, իրեն Սարգիսի հեռախոսահամարից զանգ է եկել, նա դրել է ականջին, ու Սարգիսն ասել է՝ գիտես ինչ կա, ես եմ խփել: Եղբայրս 5 տարի ունեցել է վկայի կարգավիճակ»:
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ցուցարարները ոտքով Նոր Նորքից հասան Ազատության հրապարակ: Նրանք պատրաստվում են ժամը 20:00-ին հանրահավաք անցկացնել՝ միաժամանակ կոչ անելով փակել Ֆրանսիայի հրապարակին հարակից փողոցները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահություն է հայտնել, որ թուրինյան ակումբը կգտնի իրեն արժանի փոխարինող:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով չնայելով հսկայական ճնշումներին, մեր կողքը կանգնեց:
ՀՀ նախկին վարչապետ Խոսրոբ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավական պետության կայացման դժվարին ճանապարհին.
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են»:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ փորձում են համոզել, որ դատարանները անկախ են ու դատավորը ինքնուրույն է որոշել Քոչարյանին ազատ արձակել։ Շատերը հավատում են դրան, չնայած նրան, որ ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ու Փաշինյանը Բակո Սահակյանի հետ խոսել է երաշխավորագիր տալու կապակցությամբ և այլն։ Սակայն միֆերը շարունակվում են։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով, և արդեն ազատության մեջ է:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանից մեկնել է ԱԱԾ, որտեղից քիչ անց ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը։
««hayeli.am» կայքը այսօր առավոտյան լուր է հրապարակել այն մասին, թե Գառնիկ Իսագուլյանը հեռախոսազանգեր է ստացել, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին: Չնայած այն փաստին, որ հրապարակման մեջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ առնչություն ունեցող որևէ մեկի և առհասարակ որևէ կոնկրետ անձի վերաբերյալ որևէ տվյալ չկա, նյութի վերնագրում, ըստ էության, մատներից հոտ քաշելով, նշվել է, թե «Գլխավոր դատախազի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին»:
Չինաստանի հյուսիս-արևելյան Ցզիլին նահանգում մայիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 160 շենք, 476 մարդ հայտնվել է աղետի գոտում:
Երևանի Ավան և Նորք վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում ընթանում է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանք ընտրելու մասին հարցի քննությունը։
2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դատական վարույթի հետ կապված գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով այդ իրադարձությունների զարգացման ընթացքը՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել.
Մոդեստ Կոլերովն ասաց, որ Մոսկվայում անկասկած հետևում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին։ Ավելին, նրա համոզմամբ՝ այս որոշման մասին անհապաղ կերպով ամենավերին իշխանությանն արդեն զեկուցվել է։
Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Կապանում ապրող՝ 28-ամյա Սաթենիկ Ավանեսյանը:
Ռոբերտ Քոչարյանի մի խումբ աջակիցները այս պահին գտնվում են ԱԱԾ-ի մոտ, որտեղից քիչ անց ազատ է արձակվելու Ռոբերտ Քոչարյանը: Այնտեղ են նաև Ռ. Քոչարյանի փաստաբանները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշվեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան էր երեկ նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նա դատարանի որոշումից հետո դուրս եկավ Ռ. Քոչարյանի աջակիցների մոտ և շնորհակալություն էր հայտնում նրանց աջակցության համար:
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: