«Վստահ եմ՝ «Յուվենթուսում» ինձ կփոխարինի մեծ մարզիչ». Ալեգրի
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահություն է հայտնել, որ թուրինյան ակումբը կգտնի իրեն արժանի փոխարինող:
«Այս «Յուվենթուսի» ստեղծման համար պետք եղավ հինգ տարի, բայց հիմա ամեն ինչ ավարտվում է: Կյանքը շարունակվում է, հիմա ես կգնամ տուն, իսկ հետո մի քիչ կհանգստանամ ծովում: Ես չգիտեմ, թե ով կփոխարինի ինձ «Յուվենթուսում», բայց վստահ եմ, որ դա մեծ մարզիչ կլինի, որովհետև «Յուվենթուսը» գերազանց ակումբ է: Սրանք հիասքանչ սիրո հինգ տարիներ էին: Հինգ տարին ինձ համար այնքան շատ է»,- Ալեգրիին է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնից Ալեգրիի հեռանալու մասին մրցաշրջանի ավարտից հետո: Մայիսի 18-ին Ալեգրին մամուլի ասուլիս կտա «բիանկոներների» նախագահ Անդրեա Անիելիի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը