Դատարանը դռնփակ նիստում քննարկում է Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանք ընտրելու մասին հարցը

Երևանի Ավան և Նորք վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում ընթանում է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանք ընտրելու մասին հարցի քննությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ։

Այս պահին դատարանի դիմաց են հավաքված Արմեն Թավադյանի մի խումբ աջակիցներ և սպասում են դատարանի որոշմանը։

Նշենք, որ այսօր՝ դատական նիստից ժամեր առաջ Արմեն Թավադյանը նշել էր, որ հավատում է արդար դատարանին, քանի որ իրեն առաջադրված մեղադրանքն անհասկանալի է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս