«Տեղի ունեցավ վատատեսական սցենարը». Արամ Օրբելյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:
«Լավատեսական սցենարն այն կլիներ, որ գործը կարճվեր, վատատեսական սցենարը՝ երաշխավորության ընդունումը: Տեղի ունեցավ վատատեսական սցենարը: Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ արդարադատությանը խոչընդոտելու, ցանկանում ենք տեսնել պետության գործողություններն այդ ռիսկը վերացնելու ուղղությամբ: Մոտակա րոպեների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի մեկուսարանից»,- ասաց Արամ Օրբելյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Որոշումը հրապարակվելուց հետո դատարանի դիմաց հավաքված`Քոչարյանի դեմ արտահայտվող ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունը հայտնեցին: Տարբեր վանկարկումներով նրանք դեմ էին արտահայտվում դատարանի որոշմանը:
Իսկ ակցիայի մյուս խումբ մասնակիցները, որոնք արդեն մեկ շաբաթից ավելի է հավաքվում են դատարանի բակում՝ հաջակցություն Քոչարյանի, միացրեցին երաժշտություն ու սկսեցին պարել: