Ռոբերտ Քոչարյանի որդու ավտոմեքենան շրջափակել էին ակցիայի մասնակիցները՝ թույլ չտալով նրան հեռանալ
Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը դեմ ակցիայի մասնակիցները կոչ արեցին իրենց համախոհներին շրջափակել Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանին և թույլ չտան նրան հեռանալ տարածքից: Նրանք շրջափակեցին նրա ավտոմեքենան, սակայն նրան հաջողվեց ի վերջո հեռանալ այնտեղից:
Նշենք, որ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել դատարանի մոտ: Այնտեղ են նաև կարմիր բերետավորները: