Բաժիններ՝

«Յուվենթուսը» բանակցություններ է սկսել Սարիի հետ

Մաուրիցիո Սարին կարող է դառնալ Մասիմիլիանո Ալեգրիի փոխարինողը «Յուվենթուսում»:

Ինչպես հաղորդում է Sportitalia-ն, «Յուվենթուսի» ներկայացուցիչները, որոնք Մասիմիլիանո Ալեգրիի հեռանալուց հետո զբաղվում են նոր մարզիչ փնտրելով, բանակցություններ են սկսել «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ:

Չնայած Սարին «Չելսիի» համար ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայում՝ գրավելով 3-րդ հորիզոնականն ԱՊԼ-ում և կարող է հաղթել Եվրոպայի լիգան, «թոշակառուները» գոհ չեն նրա աշխատանքից և պատրաստվում են հեռացնել նրան՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Ֆրենկ Լեմպարդին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031