Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է բոլոր նիստներին. «Այս դատավարությունում մեղադրողը լինելու է ինքը»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանից մեկնել է ԱԱԾ, որտեղից քիչ անց ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը։
Լրագրողների հետ զրույցում փաստաբանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է մյուս բոլոր դատական նիստերին։
«Ինչպես պատկերավոր ներկայացրեց պարոն Քոչարյանը, այս դատավարությունում մեղադրողը լինելու է ինքը։ Մեղադրելու է այն իրավապահներին և Դատախազությանը՝ մասնավորապես, ովքեր այս գործը սարքել են ու գործն ուղարկել դատարան»,- ասաց փաստաբանը։
«Այս կարգավիճակով ինքն օրենսդրորեն պետք է գտնվի Հայաստանում։ Եվ ինքն ուրիշ ցանկություն չունի, քան այս դատավարությանը մասնակցել և անել իրենից կախվածը, որպեսզի հանրությունը և նաև պետական-իշխանական բոլոր այն մարմինները, որոնք հետաքրքրված են այս գործի իրական խնդիրները բացահայտելու մեջ, իրականությունը լավ պատկերացնեն»,- նկատեց Ալումյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե կարո՞ղ է ՀՀ երկրորդ նախագահը դուրս գալ երկրից։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան