Կազմը վերակառուցելու նպատակով «Բարսելոնան» պատրաստ է ամռանը բաժանվել 10 ֆուտբոլիստից:
Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ մայիսի 10-ին Գերմանիայում ՀՀ դեսպանությունում կայացել է հանդիպում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Նեչաևի (Сергей Нечаев), Բելառուսի դեսպան Դենիս Սիդորենկոյի (Денис Сидоренко), Ղազախստանի դեսպան Բոլատ Նուսուպովի (Болат Нусупов) և Ղրղզստանի դեսպան Էրինես Օտորբաևի (Еринес Оторбаев), ինչպես նաև դեսպանությունների տնտեսական հարցերով պատասխանատու դիվանագետների մասնակցությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անչափահասների դանակահարության դեպքը:
Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 217 030 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 2 տոկոսով:
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տնտեսագետ, «Ադեկվադ» հաղորդաշարի համահեղինակ Արթուր Դանիելյանը գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ ինքը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։
Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կավարտի Պետական վերահսկողական ծառայությանն (ՊՎԾ) առնչվող հեմոդիալիզի պարագաների գնումների հայտնի քրեական գործի նախաքննությունը և գործը կուղարկվի դատարան, գրեթե ամեն շաբաթ մի նոր սկանդալային դրվագ է հայտնի դառնում այս գործի նյութերից:
«Բարսելոնայի» ղեկավարությունը կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին:
ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար ներմուծում իրականացնող «Գրին ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Նիստում հարցը քննարկման ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Իրենց փայ Սիլվան, երբ գնալու լինեն, դռների հետևում իրենց սպասելու է. Նիկոլին, 100 տոկոսով, երեք-չորս Սիլվա է սպասելու ու կյանքը ուտելու են»,- հավելում է նա։
Թուրինի «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին ցանկանում էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին:
«Դա հաշվետվություն էր. այն շատ լավ բան է. Հաշվետվությունը ոչ միայն անցած մեկ տարվա արվածի ու չարվածի մասին է, այլ նաև ուղերձ՝ առաջիկայում անելիքների մասին»,- այսօր ասուլիսում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ տարին ամփոփող ասուլիսը։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները մայիսի 10-ին ստիպել են վայրէջք կատարել վրացական բեռնատար օդանավին այն բանից հետո, երբ այն շեղվել է հայտարարված ուղեգծից:
Հեղափոխության կարևորագույն նվաճումներից մեկը պետք է լինի այն, որ ՀՀ քաղաքացին սկսի լավ ապրել՝ այդ թվում աշխատավարձի բարձրացման միջոցով, եթե նման հնարավորություն կա:
Հայաստանում հանցագործությունների թվում նախորդ տարի անհանգստացնող են եղել բնակարանային գողությունները: Ցուցանիշը շարունակում է անհանգստացնող մնալ: ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին:
G7-ի երկրները հունիսին կանցկացնեն կիբեռտարածության սպառնալիքների դիմագրավման, ինչպես նաեւ տեղեկատվական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման համատեղ վարժանքներ:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումն ու 5 նախարարությունների կրճատման և աշխատակիցների օպտիմալացման հեռանկարին այսօրվա ասուլիսում անդրադարձան պահեստային գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն ու Ազգային Անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
Մայիսի 10-ին, ժամը 14:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հին խճուղու թիվ 37 հողամասի մոտակայքում այրվում է վերամբարձ կռունկ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մայիսի 12-ին այցով կուղեւորվի Մոսկվա, այնտեղից էլ՝ Սոչի, որտեղ մայիսի 14-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ որտեղ նա հույս ունի, որ իրեն կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ապօրինի անտառահատումների համար բոլոր հոդվածներով խստացումներ են գնացել, և մենք այս տարի 102 հազար խմ միայն պահուստային թափուկ ենք բաժանել անտառամերձ համայնքների բնակիչներին, և բազմաթիվ տնտեսական ծրագրեր ենք անում: Անտառից ապօրինի հատումները պետք է բացառվեն, գյուղացիները պետք է սկսեն դա ընկալել: 20-25 տարի գյուղացիների անվան տակ կոմերցիոն հսկայական հատումներ են եղել, իսկ հիմա դրա վերջը եկել է»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Նրանք դա արեցին, որովհետև Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ են անցել, այդ ճանապարհին եղել են հերոսական էջեր: Քաղաքական տեսանկյունից դա հասկանալի էր, բայց կարծում եմ, որ իրենց դիմումը պետք է մի քիչ ավելի ընդլայնված լիներ, դատախազից բացի, դիմեին նաև վարչապետին, որովհետև, կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ միայն զուտ իրավական էր, այլ քաղաքական էր»:
Միջերկրական ծովում՝ Թունիսի ափերի մոտ, տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով զոհվել է առնվազն 70 աֆրիկացի անօրինական միգրանտ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանակցությունները շարունակվում են իր երկրի համար «նպաստավոր պայմաններում», եւ Վաշինգտոնը հույս ունի, որ ՉԺՀ-ի իշխանությունները չեն փոխի գործարքի պայմանները։
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 10-ին այցելել է Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկա:
ՊԵԿ-ի կողմից ստուգված գազալցակայաններից 33-ի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարվեց մանրամասնել, թե ի՞նչ խախտումներ են արձանագրվել:
Մայիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1988 թ. ծնված Հովհաննես Թ.-ն և 1993 թ. ծնված Նարեկ Ե.-ն, դրսևորելով անհավասարակշիռ վարքագիծ և ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանության Չարենցավանի բաժնում սկսել են գոռգոռալ և հայհոյանքներ տալ՝ դրանով իսկ խանգարելով ոստիկանության բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության ծառայողների հանդեպ:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
Այսօր տեղի ունեցավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել. այս մասին իր վարչապետության մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ տեղի ունեցածը որակելով հանցագործություն։