Բաժիններ՝

«Յուվենթուսը» ցանկացել է հրավիրել Կլոպին, բայց մարզիչը մնում է «Լիվերպուլում»

Թուրինի «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին ցանկանում էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին: Ինչպես հաղորդում է Calciomercato.com-ը, Անյելին բարձր է գնահատում 51-ամյա մասնագետի աշխատանքը և ավելի շատ կցանկանար թիմի ղեկին տեսնել նրան, քան «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլային:

Կլոպը պատրաստվում է շարունակել աշխատանքը մերսիսայդյան ակումբում: Նա արդեն պայմանավորվել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ: Նոր պայմանագիրը գերմանացուն տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ կապահովի՝ գումարած բոնուսները:

«Լիվերպուլը», հավաքելով 94 միավոր, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականն անգլիական Պրեմիեր լիգայում: Հունիսի 1-ին մերսիսայդցիները լոնդոնյան «Տոտենհեմի» հետ կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031