Բաժիններ՝

Ճապոնիայում հայտնվել է աշխարհում ամենազանգվածեղ ոսկե լոգարանը

Ապրիլի 22-ին զուտ ոսկուց պատրաստված ավելի քան 150 կիլոգրամ քաշով աշխարհի ամենախոշոր լոգարանն է տեղակայվել Ճապոնիայի Կյուսյու կղզու Սասեբո քաղաքի առողջարանային գոտու ջերմուկների տաղավարում: Ինչպես հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը, այն անմիջապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Խմբագրական խորհրդի ներկայացուցիչներն, ինչպես նշվում է, հանգամանորեն ստուգել են, թե կարելի է արդյոք օգտվել այդ լոգարանից, այնտեղ ինչպես է աղբյուրներից ստացվում բուժիչ ջուրը եւ այլ բաներ:

18-կարատանոց ոսկուց լոգարանը Տոկիոյում պատրաստել են մի խումբ վարպետներ, այն նստել է 800 միլիոն իեն (ավելի քան 7,1 միլիոն դոլար): Այն ունի կլոր ձեւ եւ կարող է, ինչպես պնդում են, տեղավորել երկու մարդու: Ոսկե լոգարանից օգտվելու համար տաղավարի սեփականատերերը նախատեսում են ժամը 5,4 հազար իեն (ավելի քան 48 դոլար) վերցնել մեկ հոգուց: Սասեբոյի ջերմուկները հայտնի են նատրիումի մեծ պարունակությամբ իրենց ջրով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս